Իսկ դուք գիտեի՞ք, թե որ ձեռքին և ով պետք է կապի կարմիր թելը, որպեսզի իրականանան ձեր ԲՈԼՈՐ երազանքները և ՄԻՇՏ լինեք հաջողակ

Հետաքրքիր

Հավանաբար նկատել եք, որ բավականին շատ հայտնի մարդիկ դաստակին կարմիր թել են կապում, բայց քչերը գիտեն դրա իմաստը:

Հին ժամանակներում կարմիր թելն օգտագործվում էր չար աչքից պաշտպանվելու համար: Էքստրասենսները համարում են, որ կան մարդիկ, ովքեր բացասական էներգետիկա ունեն և կարող են վնասել մյուսներին անգամ տեսողական կոնտակտով: Ժողովրդի մեջ դա ընդունված է կոչել «չար աչք»: Հենց չար աչքից էլ պաշտպանում է կամիր թելը:

Ինչու՞ պիտի թելը հենց կարմիր լինի

Կարմիր գույնը համարվում է էներգետիկ առումով լի գույն: Այն ամենաուժեղ գույնն է, բացի այդ՝ կարմիրը Մարս մոլորակի գույնն է, որը հովանավորում է ուժեղ և կամային մարդկանց:

Ո՞ր ձեռքին է պետք կապել կարմիր թելը

Սովորաբար այն կապում են ձախ ձեռքին: Համարվում է, որ մարմնի ձախ մասը հոգու ընդունող հատվածն է:

Ո՞վ պետք է կապի թելը

Խորհուրդ է տրվում խնդրել կապել թելն այն մարդուն, ով հարազատ է ձեզ:

Թելը պետք է ամուր անցկացնել դաստակով և հանգույց անել: Ապա կրկին վեց անգամ կապել այնպես, որ ստացվեն յոթ հանգույցներ: Լավ կլինի, եթե կապելու ընթացքում աղոթք ասեք:

Համարվում է, որ եթե թելը կորում է, ապա դա լավ նշան է: Դա նշանակում է, որ այն կատարել է իր առաքելությունն ու ազատ արձակվել:

Leave a Reply