Անչափ համեղ ուտեստ լավաշով ու մսով․ սրանից արագ պատրաստվող ու ավելի հագեցնող ուտեստ ես դեռ չեմ փորձել

Խոհանոց

Մսով ու լավաշով այս համեղ կերակուրը պատրաստվում է շատ արագ և միևնույն ժամանակ շատ հագեցնող է, հարմար է ողջ ընտանիքի համար։ Մեզ պետք կգա՝ Լավաշ 300 գր, աղացած միս 550 գր, սոխ 1, ձու 2 հատ, աղ `ըստ ճաշակի, աղացած սեւ պղպեղ ՝ ըստ ճաշակի։ Պատրաստման եղանակը․ Կարելի է օգտագործվել ցանկացած աղացած միս (խոզի միս, տավարի միս, հավ): Ես խառնել եմ (խոզի միս և տավարի միս):

Մաքրել սոխը, լվանալ, անցկացնել մանր քերիչով: Աղացած մսին ավելացնել ձուն, մանրացված սոխը, համեմել աղով, պղպեղով և լավ խառնել:Համեմունքները կարելի է վերցնել ըստ ցանկության և ըստ ճաշակի: Երկրորդ ձուն պատառաքաղով փոքր ամանի մեջ հարել: Լավաշը փռել աշխատանքային մակերևույթին, խոհանոցային վրձնի օգնությամբ քսել հարած ձուն:

Ծածկել լավաշի երկրորդ շերտով և վրան կրկին հարած ձու քսել:  Աղացած միսը հավասարապես տարածել լավաշի մակերեսի վրա:Ոլորել գլանաձև: Խոհանոցային վրձնիկի օգնությամբ քսել հարած ձու և եփել 25 րոպե 180C տաքացրած ջեռոցում:Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ես մեկ անգամ ևս ձու քսել, որպեսզի գեղեցիկ կարմրավուն տեսք ունենա: Բարի ախորժակ ։ Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news68daily.com/

Leave a Reply