«Ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որոնց մեքենան իմ սայլակը կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվն ասի». Արցախյան երրորդ պատ երազմի մասնակից

Հետաքրքիր

Արցախյան երրորդ պատ երազմի մասնակից Սեյրան Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կուզեի բաց թողնել էս պատմությունը իմ կյանքից, բաց թողնել իր բոլոր թերություններով ու հիասթափություններով, դրական ու բացասական պահերով, լավ ու վատ մարդկանցով։ Բաց թողնել այն մարդկանց, ովքեր հիշում են, երբ մոռացել էին և մոռանում են, երբ հիշում էին։ Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն, ինչ եղավ՝ եղավ միայն մեզ հետ ու նրանց, ովքեր կորցրին, կորցրին իրենց թանկին, իրենց իմաստը, կյանքը…

Ավելի եմ համոզվում՝ ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որ իմ սայլակն իրենց մեքանան կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնա սի։ Դե ոչինչ, կ ռվի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեի տաքսիստների մասին։ Ավելի եմ համոզվում, որ ճանապարհին ժամերով սպասում ես, թե երբ կբարեհաճեն զիջեն քեզ ճանապարհը։ Դե ոչինչ, կ ռվի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեի ինձ զիջելու մասին։

Ավելի եմ համոզվում, երբ երթուղայինում քո սահմանված տեղը չեն բարեհաճում ազատեն, որ կարողանաս դու էլ էդ բարիքներից օգտվես։ Դե ոչինչ, կռ վի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեի երթուղայինում իմ համար սահմանված տեղը նստող անհասկացողի մասին։ Կարող եմ, ցա վոք, շատ թվարկել։ Ու իրոք ց ավում եմ, շատ եմ ցա վում։ Թե էս թվարկածս ար ատները վերանան, մենք լիարժեք կապրենք, թե չվերանան, արդեն ՑԱ ՎՈՒՄ ԵՄ… Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արա տներն ապրում են այսօր մեզ հետ»։

Leave a Reply