Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ

Հետաքրքիր

Կառավարության այսօրվա` նոյեմբերի 25-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կոր ոնովի րուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ այդ առումով կայունացում է նկատվում: «Գիտեք, որ, բարեբախտաբար, մենք թվերի էական և լուրջ անկում ունենք: Հիմա Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին: Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ թվերը սկսեցին նվազել: Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց: Բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ լիարժեք պատվաստումների 350․000-ի շեմը մոտավոր հաշվարկներով հատելն արդեն ամենօրյա թվերի վրա ազդեցություն կունենա: Լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 000-ի շեմը, ինչը շատ լավ նորություն է, բայց սա որևէ կերպ մեր զգոնությունը պիտի չթուլացնի, որովհետև վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում»,-ասել է վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում համավարակի ցուցանիշի թվի նվազման միտումը պահպանելու ուղղությամբ, որին առաջին հերթին նպաստում են պատվաստումները: «Երեկվա դրությամբ գրանցվել է 592 դրական դեպք: Ընդհանուր առմամբ՝ թեստավորվել է 7666 քաղաքացի: Ց ավոք, մա հացել է 40 քաղաքացի: Մենք գիտենք, որ մա հվան թվերը նվազում են ալիքի նվազումից երկու-երեք շաբաթ հետո, որովհետև դեռ կան ծանր ընթացքով պացիենտներ: Իրականացվել է, ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ պատ վաստում՝ 1168501 պատ վաստում, և ինչպես նշեցիք, հիշատակման արժանի բարդության որևէ դեպք չի գրանցվել: Մենք հստակ մոնիթորինգ ենք իրականացնում: Արձանագրում ենք անգամ, երբ քաղաքացիները դիմում են ջերմության և այլ դեպքերով, որը նորմալ է, դա նշանակում է, որ պատ վաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են և դա օր գանիզմի շատ նորմալ ռեակցիա է: Առաջին դե ղաչափ արդեն ստացել է 761820 քաղաքացի, ինչը կազմում է մեր մեծահասակ բնակչության 31.8 տոկոսը: Եվ երկրորդ դ եղաչափն արդեն հատել ենք 406681-ը, այդքան քաղաքացի ստացել է ամբողջական երկու դե ղաչափով պատվաստում: Արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց առաջին պատ վաստման երկու դ եղաչափը ստանալու վեց ամիսն արդեն լրացել է: Մշակվել է և մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատ վաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ինչպես ԱՀԿ-ի կողմից մշակված ռեկոմենդացիաներին՝ առաջնորդվելով նաև մեր երկրում առկա պատ վաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով: Պետք է նշեմ, որ այս առումով մենք լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրնեց ընտրությամբ, իրենց ցանկությամբ ստանալ այն պատ վաստանյութը, որը կուզեն:

Երկրորդ ամբողջական դե ղաչափ ստացած բնակչության 20 տոկոս ունենք: Նշեմ նաև, որ 17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաաղքացիների թիվն ընդամենը 1269-ն է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է վար ակվածների շրջանակում, որ պատ վաստված է, բայց վար ակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ և՛ վար ակելիության առումով են պատ վաստանյութերը մեզ ապահովում պաշտպանվածությամբ, և՛ արդյունավետ են: Հի վանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից ընդամենը 114-ն է, որ պատ վաստված է: Սա ևս շատ լավ ցուցանիշ է: Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անգամ տարեց քաղաքացիները պատ վաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հ իվանդությունը, իսկ այն քաղաքացիները, ովքեր չունեն որևէ խրոնիկ հ իվանդություն, երիտասարդ են, ցա վոք, շատ ծանր ընթացքով են տանում հի վանդությունը:

Ե՛վ Հայաստանի վիճակագրական տվյալները, և՛ համաշխարհային վիճակագրական տվյալներն արդեն իսկ ապացուցված կերպով մեզ ներկայացնում են դրական դինամիկա պատ վաստումների արդյունքում հի վանդացության և մա հվան դեպքերի նվազման առումով»,- ասել է նախարարը: Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք փարատվել են վերարտադրողական առողջության վրա պա տվաստանյութերի ազդեցության հետ կապված մտահոգությունները: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դրանք ապատեղեկատվական, մանիպ ուլյատիվ բամբասանքներ են. «Օրինակ, Մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատ վաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա: Հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, սա ևս գիտական փաստված հոդվածներում հրապարակված տեղեկատվություն է, որ CO VID-19 հի վանդությունը, վար ակը և դրա ընթացքը կարող է ուղիղ կապ ունենալ մարդու, ընդհանուր առմամբ, առողջական վիճակի վրա, այդ թվում՝ նաև վերարտադրողական առողջության վրա: Այսինքն՝ ճիշտ հակառակ փաստված իրականությունը մենք ունենք»: Վարչապետն անդրադարձել է նաև Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության C OVID-ի մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակած տվյալների տարբերությանը և նշել, որ նշանակվել է քննություն այն պարզելու համար:

Leave a Reply