Քիչ առաջ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել սահմանային իրավիճակի վերաբերյալ

Այլ լուրեր Սահման

Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, փոխանցում են ՊՆ-ից։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հար ձակման հետևանքով սկսված մար տերի արդյունքում հայկական կողմն ունի զո հեր և վի րավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զ ինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մա րտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գն դակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Հայտնի է 4 վ իրավորի մասին։

Leave a Reply