Ալիևը նոր կոչով դիմել է Երևանին՝ 44-օրյա պատ երազմի տարելիցի վերաբերյալ

Սահման

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Բաքուն ԼՂ խնդիրը ռա զմա-քաղաքական ճանապարհով կարգավորել է, պատ երազմն անցյալում է մնացել»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը», ու եթե ինչ-որ մեկն ուզում է «վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղ անունը կրող մե ռելին, թող դա անի իր տարածքում՝ ստեղծի ինչ-որ միավորում, հանրույթ, պետություն, որ կկրի «Լեռնային Ղարաբաղ» անունը»:

Այս դեպքում, ըստ Ալիևի, «Ադրբեջանն այն կճանաչի, բայց ոչ Ադրբեջանում»: Նրա խոսքով ՝ Ադրբեջանը հակամարտությունը կարգավորեց ռա զմաքաղաքական միջոցներով, պատ երազմը մնաց ետևում, ԼՂՀ հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռա զմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զի նվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրա հատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռա զմագե րիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Leave a Reply