Աղջիկնե՛ր, վերջապես կարողանում եմ պատրաստել մարինացված վարունգ՝ առանց քացախի ու շաքարավազի․ պարզ ու փորձված բաղադրատոմս

Խոհանոց

Նույնիսկ ամենափորձառու տնային տնտեսուհիները սիրում են նոր բաղադրատոմսերով պատրաստել։ Երբեմն բաղադրատոմսերը լինում են անհաջող, որի դեպքում վարունգները ոչ բավարար խրթխրթան են ստացվում կամ շուտ են փչանում

Առաջարկում ենք մարինացված վարունգի փորձված ու ծայրահեղ պարզ բաղադրատոմս։ Այս եղանակով պատրաստված վարունգները հրաշալի համ ունեն ու երկար ժամանակ պահպանում են համային հատկությունները։ Ինչը ոչ պակաս կարևոր է, փակոցը չի պարունակում քացախ և շաքարավազ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • միևնույն չափի վարունգներ
  • կանաչի
  • սխտոր
  • կարմիր կծու պղպեղ
  • 100գ աղ
  • 1լ ջուր

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին լավ լվանալ վարունգները ու կտրել եզրերը։ Կտրատել կանաչին, բայց ոչ շատ մանր։ Նախապատրաստել սխտորը․ մաքրել ու յուրաքանչյուր պճեղը բաժանել երկու մասի։

Ստերիլիզացված բանկայի մեջ դնել կանաչին, պղպեղն ու սխտորը։ Դրանց քանակը որոշեք ինքներդ՝ ըստ ձեր ճաշակի։ Այժմ վարունգները դնելու ժամանակն է։ Վարուգները պետք է բանկայի մեջ դնել ուղղահայաց։

Պատրաստել մարինադը։ Դրա համար տաք ջրի մեջ լիարժեք լուծել աղը ու լուծույթը լցնել բանկաների մեջ։ Ծածկել սիլիկոնե կափարիչով ու թրմել 5 օր։

Նշված ժամանակը լրանալուց հետո վարուգները հանել աղաջրից, լավ լվանալ։ Նորից դնել բանկաների մեջ, մաքուր ջուր լցնել ու փակել։ Պատրաստ է։

Հասցրեք պատրաստել փակոցներ, քանի դեռ բանջարեղենի սեզոն է։ Հավատացնում ենք, որ ձեր ընտանիքի անդամներին դուր կգան խրթխրթան ու ախորժելի վարունգները։

Բարի ախորժակ։

Leave a Reply