ՊՆ-ն շտապ հայտարարություն է տարածել հավաքների վերաբերյալ․ բոլորը պիտի ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՆ

Սահման

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազ որայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զի նծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զի նծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները:

Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է. ի թիվս այդ սահմանափակումների,

հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:

Leave a Reply