Նոր՝ վերագտած կյանք. 24 տարեկան կինը, շնորհիվ քրոջ լ յարդի մի մասի՝ կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկը կշարունակի մայր ունենալ։

Հետաքրքիր

24 տարեկան աղջկա համար այստեղից սկսվում է ոչ միայն նոր տարին, այլև նոր՝ վերագտած կյանքը: Նա կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկ երեխան կշարունակի մայր ունենալ՝ շնորհիվ մորաքրոջ լ յարդի մի մասի և Աստղիկ բժշկական կենտրոնի մասնագիտական թիմի, ովքեր իրականացրեցին Անահիտի լ յարդի փոխպատվաստումը՝ երկրորդ նման վիրահատությունը Աստղիկ բկ-ում և Հայաստանում. կենդանի դ ոնորից՝ չափահաս ռեցի պիենտին:

Այս մասին կարդում ենք Աստղիկ ԲԿ-ի Ֆեյսբուքյան էջից:

Վի րահատությունը կատարվեց դեկտեմբերի 14-ին, բժիշկների թիմը վի րահատարանում անցկացրեց 8 ու կես ժամ: Լ յարդի փոխպա տվաստման առաջին վի րահատությունը հաջողությամբ կատարած նույն բժիշկներն էին՝ Աստղիկ բկ-ի վի րաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի և վի րաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանի գլխավորությամբ: Վի րահատությանն աջակցելու համար Աստղիկ բկ էր ժամանել նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վի րաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը։

Հենց առաջին վի րահատության մասին տեղեկությունն էլ փոխեց Անահիտի ճակատագիրը:

Այն, որ ինքը լ յարդի ցի ռ ոզ ունի, գիտեր ավելի քան երկու տարի: Կյանքը փրկելու միակ միջոցը լ յարդի փոխպատվաստումն էր։

Մի քանի ամիս առաջ լսեցին ամենասպասված լուրը՝ Հայաստանում կատարում են լ յարդի փոխպատվաստում: Մնացածն արդեն կազմակերպվեց Աստղիկ բկ-ում, որը լիարժեք պատրաստ էր բարձրակարգ վի րահատության և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար: Անահիտի համար դո նոր դարձավ քույրը՝ Գայանեն, ում ևս տանը սպասում են իր երկու փոքրիկները:

Թանկարժեք ու մարդկային կյանք փրկող այս վի րահատության համար այստեղ չեն խնայում ոչինչ՝ ոչ սեփական միջոցները, ոչ բժշկի ջանքերը, ոչ էլ մարդկային սովորական, բայց շատ կարևոր վերաբերմունքը:

Leave a Reply